▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աջափնյակի շրջանի առևտրի բաժնի պետի տեղակալը 2 հետիոտնի է վրաերթի ենթարկել

Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:20-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Հարություն Մելոյանը իր վարած Toyota Camry մակնիշի 34 AN 290 hամարանիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցի 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 7 շենքի բնակիչ, 28-ամյա Մուշ Գասպարյանին և նույն փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ռազմիկ Առաքելյանին:


Հարվածի հետևանքով Մ. Գասպարյանը մոտ 80 մետր շպրտվել և հարվածվել է կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի Բանավան փողոցի բնակիչ, 24-ամյա Կարեն Մանուկյանին պատկանող ВАЗ 21099 մակնիշի 35 AC 042 համարանիշի ավտոմեքենային: Վրաերթի հետևանքով Մ. Գասպարյանը տեղում մահացել է, իսկ Ռ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Հ. Մելոյանը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնության ծառայութուն, օգնել վիրավորին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն, սակայն տեսնելով դեպքի վայր ժամանած մի քանի երիտասարդների, որոնք, ըստ նրա, կարծել է, որ կլինեն վրաերթի ենթարկվածի հարազատները ու հաշվեհարդար կտեսնեն իր նկատմամբ՝ հեռացել է դեպքի վայրից ու ինքնակամ ներկայացել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Կայքի փոխանցմամբ՝ Հ. Մելոյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանի Աջափնյակ վարչական շրջանի առևտրի բաժնում՝ որպես պետի տեղակալ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին