▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեճի ժամանակ վարորդն ու ուղևորը ծեծել են ՊՊԾ դասակի ոստիկաններին

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով` ՀՀ ոստիկանության պաշտոնյաների առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը  2017թ.-ի հունվարի 11-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Քրեական գործի նախաքննության նյութերով պարզվել է, որ դեպքի վերաբերյալ 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին հաղորդումներ են տվել ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի ՊՊԾ դասակի ոստիկաններ Գևորգ Բ.-ն և Կամո Ց.-ն: Մասնավորապես, նրանց հաղորդումների համաձայն, նույն օրը` գիշերը, Ծաղկաձոր քաղաքի վարչական տարածքում ծառայություն իրականացնելիս, հիշյալ ոստիկաններին է մոտեցել ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը և ուղևորը, ալկոհոլի ազդեցության տակ, վեճի են բռնվել և ծեծի ենթարկել պաշտոնյաներին: Միջադեպի հետևանքով ոստիկաններից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրել Հրազդան քաղաքի բնակիչներ  Անդրանիկ Հ.-ն և Արամ Ե.-ն: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված` իշխանության ներկայացուցիչների առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին