▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. վիրավորի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր

Հունվարի 19-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լեռմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21-010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոմեքենայի ներսում արգելափակված տուժած կա. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ՎԱԶ 21-010» մակնիշի 34 UZ 983 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում:

Փրկարաները ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված երիտասարդ տղամարդուն, ով անգիտակից վիճակում հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

23:55.

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:

vtar3vtar

 

 

 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին