▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձը չպարզված կինը ինքնասպանություն է գործել, նետվելով Երևան-Թբիլիսի գնացքի տակ

Փետրվարի 8-ին, ժամը 21:59-ին ահազանգ է ստացվել, որ Գրանդ Քենդի ՍՊԸ-Ի գործարանի մոտակայքում, անձը չպարզված կինը ինքնասպանություն է գործել, նետվելով Երևան-Թբիլիսի երթուղին սպասարկող թիվ 372 գնացքի տակ:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ ժամը 22:35-ի դրությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի մոտակայքում՝ Գործարանային կայարանի հարևանությամբ՝ ռելսերի մոտ , հայտնաբերվել է անձը չպարզված կնոջ դի:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին