▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Շաբաթվա չարաճճիներից ու բզբզացողներից մինչև եղկելի թշվառականներ

Մայա Պողոսյանը՝ իր սրճարանների և խանութի թանկ գների, սրճարանների ոչ մաքուր լինելու մասին և ոչ միայն

Ի՞նչ պատիժ է հասնում Հանրապետության հրապարակում խորոված արած երիտասարդներին

Պետք է հրաման տան ոչնչացնել այն կրակակետը, որտեղից սպանվել է մեր զինվորը.Վահան Բադասյան

Ոստիկանները խոշտանգել են բերման ենթարկված քաղաքացիներին



2017-02-17 16:16:15

Գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին բերման ենթարկված մի խումբ անձանցից Թովմաս Կ.-ն, Էդգար Կ.-ն և Արևիկ Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նույնաբովանդակ հաղորդումներ են տվել հիշյալ բաժնի ոստիկանների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման, խոշտանգման և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է երեք քրեական գործ, որոնք, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության անհրաժեշտությամբ պայմանավորված, միացվել և քննվում են մեկ վարույթում:

Այսպես, ՀՀ ԱՆ Արթիկ ՔԿՀ կալանավոր Թովմաս Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի աշխատակիցներն իրեն 23.11.2016թ.-ի առավոտյան բերման են ենթակել բաժին և ապօրինի պահել մինչև երեկո: Այդ ընթացքում ոստիկանները Թովմաս Կ.-ին պարբերաբար ծեծի են ենթարկել ձեռքերով, ոտքերով և մահակներով` հարկադրելով խոստովանել, որ ինքը Արտյոմ Հ.-ի հետ բնակարանային գողություն է կատարել: Այնուհետև ոստիկանության աշխատակիցներն արձանագրություն են կազմել, որի մեջ կեղծ տեղեկություններ են ներառել Թովմաս Կ.-ին բերման ենթարկելու ժամի վերաբերյալ:

Բազմադրվագ գողություններ կատարելու մեջ կասկածվող Էդգար Կ.-ի հաղորդման համաձայն` վերջինիս նկատմամբ նույնպես բռնություն է գործադրվել ոստիկանության նույն ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից: Ըստ Էդգար Կ.-ի` ոստիկանները ծեծի, ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող սպառնալիքների միջոցով ստիպել են ընդունել իր կողմից չկատարված ՀՀ Շիրակի մարզի մեկ այլ բնակարանային գողության դեպքը:

Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել նաև Էդգար Կ.-ի մայրը` Գյումրի քաղաքի բնակչուհի Արևիկ Գ.-ն, ով նույնպես բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և այնտեղ անօրինական պահվել 14 ժամ: Այդ ընթացքում բաժնի պետի տեղակալը, որդուն արգելանքից ազատելու պայմանով, Արևիկ Գ.-ից պահանջել է նշված դեպքով հարուցված քրեական գործով տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, որոնք այնուհետև արձանագրել է քննիչը:

Այսպիսով, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, խոշտանգում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 309.1-րդ և 314-րդ հոդվածների տարբեր մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.