▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական գործեր են հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման ու կեղծիք կատարելու դեպքերի առթիվ

Հատուկ քննչական ծառայությունում երկու քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով:

Այսպես, Երևանի բնակիչ Հասմիկ Զ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն հարցաքննած քննիչը  ձեռագրով գրված իր ցուցմունքը համակարգչով տպագրելու ժամանակ փոխել և դրանում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ` այդ թվում հարցաքննության իրականացման ժամանակահատվածի վերաբերյալ: Այնուհետև առանց բովանդակությանը ծանոթացնելու ստորագրության է ներկայացրել Հասմիկ Զ.-ին:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արծրուն Գ.-ի դիմումի հիման վրա: Վերջինս, մասնավորապես, հայտնել է, որ Կոտայքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը խեղաթյուրել է իր` որպես կասկածյալի հայտնած տվյալները և հարցաքննության արձանագրությունը տպագրել բոլորովին այլ բովանդակությամբ, այնուհետև ստիպել է առանց ծանոթանալու ստորագրել այն:  Բացի այդ, նույն քննիչը դատական նիստից առաջ Արծրուն Գ.-ին համոզել է գործով վարույթին պաշտպան չներգրավել` խոստանալով կալանքի փոխարեն նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրել, սակայն խոստումը չի կատարել, և վերջինս կալանավորվել է:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ 

մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն 

ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին