▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կո՞ղմ եք «կարմիր խնձորի» ավանդույթին . Հարցում Երևանի փողոցներում

Ամեն ինչ բերեց նրան, որ ես ու ամուսինս մեծ սթրես ապրեցինք. Աննա Գևորգյան

Խոտ ուտեցնողներից մինչև կարտոֆիլ ուտողներ, ծույլիկ դասատուներից մինչև պոտենցիալ հանցագործներ

Այդ ամեն ինչը շատ է ցավեցնում. Սոնա Ռուբենյանն անկեղծանում է

Դպրոցի ճաշարանում հայտնաբերվել է «ոսկեգույն ստաֆիլակոկ»



2017-03-14 18:04:55

Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի սաների թունավորման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել երեխաների հիվանդության պատճառների վերաբերյալ։

Վարույթն իրականացնող մարմինն այսօր «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Լոռու մասնաճյուղից ստացել է լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց՝ հոսպիտալացված 4 երեխայի փսխման մասսայից, շրջակա միջավայրից վերցված 20 լվացուկներից 2-ում՝ ճաշի ափսե, աթոռի թիկնակ, անջատվել է «ոսկեգույն ստաֆիլակոկ», որը կարող էր հավանական պատճառ հանդիսանալ:

Վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ գյուղի դպրոցի ճաշարանի շահագործումը ժամանակավորապես դադարեցվել է։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախնական քննության տվյալներով՝ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի պատասխանատու անձինք 2017թ. մարտի 2-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հիշյալ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին սահմանված ճաշացանկով մատակարել են հաց և բրնձով ապուր, ինչից հետո մի քանի  աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք ժամեր անց՝ ժամը 18:10-ից  ժամը 18:35-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են  բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և ձեռնարկվում անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.