▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օդով է գնալիս եղել». Հայանիստում մահացու վրաերթի են ենթարկվել դպրոցի տնօրենը եւ մեկ կին

armtimes.com-ը գրում է. Արարատի մարզի Հայանիստ գյուղում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել. Mercedes մակնիշի մեքենան գյուղի դպրոցի հարեւանությամբ վրաերթի է ենթարկել մայթով քայլող 63-ամյա Հովհաննես Իսպիրյանին եւ 58-ամյա Ստելլա Մեսրոպյանին:

Հովհաննես Իսպիրյանը դպրոցի տնօրենն է, ով այդ պահին աշխատանքից տուն գնալիս է եղել: «Իսպիրյանը դպրոցի տնօրենն է, Ստելլան ընկերոջս կինը: Մայթով գնալիս են եղել, որ խաչմերուկն անցնեն: Էդ ...-ը արագ, չգիտեմ 200 արագությամբ, թե օդով գնալիս է եղել, եկել, տվել ջարդուփշուր է արել, գնացել: Չենք հասկանում ովքեր են, ինչ է եղել, ինչու: Երբ որ ինձ կանչեցին, արդեն վարորդը փախել էր, մեքենան էր գյուղի մեջտեղում ու հավաքված ժողովուրդ»,- մեզ հետ զրույցում պատմեց Հայանիստի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանը:

Մեր հարցին, թե արդյո՞ք դիտավորյալ սպանությունը հավանական են համարում՝ գյուղապետը պատասխանեց. «Ի՞նչ դիտավորյալ, ես շա՞տ իմանամ ինչ են ուզել, ես եկա, արդեն չկային»:

Ճշտող հարցին՝ արդյո՞ք վրաերթի ենթարկված անձինք սպասվող ընտրությունների հետ որեւէ առնչություն ունեն՝ Սարկիսյանը պատասխանեց. «Ընտրությունների հետ ոչ մի կապ: Մեր գյուղը էդ գյուղը չի, նման կարգի բաներ չկան, էս գյուղում համերաշխ ապրում են: Ոչ մի ընտրությունների ժամանակ էլ նման կարգի բաներ չեն եղել: Մենք մեր գյուղում ժողովրդին մի քանի մասի չենք կիսում ու որեւէ մեկին էլ չենք պարտադրում, որ ինչ-որ բան անի, ամեն մեկն իր խելքը ունի»:

Գյուղապետն այնուամեյանիվ նշեց, որ դպրոցի տնօրենը ՀՀԿ-ական է: «Բայց շատ լավ մարդ է, որեւէ խնդիր չկա, որեւէ մեկի հետ խնդիր չունի»,- հավելեց նա:

Սարկիսյանից տեղեկացանք, որ իր իմանալով Mercedes-ում երկու հոգի են եղել, մեքենան Երեւանի Շենգավիթ համայնքում է հաշվառված:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին