▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար` Արագածոտնի մարզում. կան զոհեր ու 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. աթարով բարձված ГАЗ 53-ը շրջվել է. կա 2 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ГАЗ 53 մակնիշի 19 ՍՏ 705 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զովասար գյուղում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի էլ տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին