▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. հերթական անգամ արջը «այցելել է» Շատին գյուղ

Շամշյան.com-ի տեղեկություններով՝ այսօր՝  մայիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Վաղ առավոտյան Շատին գյուղի բնակչուհին նկատել է, որ բակում տեղադրված մեղվի 4 փեթակ տակնուվրա է արված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տան անդամները արդեն այգում հայտնաբերել են արջի ոտնաթաթի հետքեր, ինչն էլ պատճառ է դարձել, որ գյուղացիները նորից անհանգստանան արջի «այցելությունից»:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Վնասվել են միայն գյուղացու փեթակները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին