▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա զոհ և վիրավորներ

Մայիսի 11-ին, ժամը 16:55-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 17-րդ կմ-ին Ծովազարդ գյուղի մոտակայքում իրար են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի 34 TT 373 և «ՊԱԶ» մակնիշի 41 AV 111  պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը  (35-ամյա տղամարդ) զոհվել է, իսկ վարորդը (1963 թ. ծնված Ս. Ս.), ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Գավառի ԲԿ:

Փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին և վարորդին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին