▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Արագածոտնիում. 5 տուժածներից 2-ը երեխաներ են

Խոշոր ավտովթար Թալինում. բախվել են Volkswagen-ն ու «06»-ը, վերջինը կողաշրջվելով հայտնվել է դաշտում. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺShamshyan.com-ը գրում է.Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 NR 477 համարանիշի և Volkswagen Passat մակնիշի 29 ՏՏ 420 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ 2 անչափահաս երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Առավել մանրմասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին