▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Արագածոտնում. հարազատ եղբայրները մահացել են

 

Արագածոտնի մարզում, այսօր՝ հունիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, ժամը 00:10-ի սահմաններում Opel մակնիշի 34 RD 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան–Գյումրիավտոճանապահի 24-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, Աշտարակի կամրջի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 180 մ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ջրատարում:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող, Երևանի բնակիչ, 34-ամյա Արարատ Քալաշյանը տեղում մահացել է, իսկ 44-ամյա Արմեն Քալաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահածացները հարազատ եղբայրներ էին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին