▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Հուլիսի 7-ին, ժամը 14:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի 88 TR 788 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Շ. Գ.)  դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը. ուղևորներից մեկը տեղում մահացել է:

Վարորդը և մեկ ուղևոր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Փրկարարները դին դուրս են բերել ձորակից և մոտեցրել (մոտ 10 մ) շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին