▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժեղ քամին վնասել է տան տանիքներ

Հուլիսի 7-ին, ժամը 18:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեվան գյուղում ուժեղ քամու հետևանքով տան տանիքներ են պոկվել:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժամը 17:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով վնասվել են 7-րդ փողոցի թիվ 13 տան տանիքը՝ մոտ 100 քմ, 7-րդ փողոցի թիվ 15 տան տանիքը՝ մոտ 70 քմ, 7-րդ փողոցի թիվ 18 տան տանիքը` մոտ 30 քմ, 7-րդ փողոցի թիվ 20 տան տանիքը՝ մոտ 50 քմ, 5-րդ փողոցի թիվ 14 տան տանիքը` մոտ 150 քմ, 5-րդ փողոցի թիվ 16 տան տանիքը՝ մոտ 150 քմ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ով տեղեկացրեց, որ կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին