▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շրջվել է Երևան-Անապա միկրոավտոբուսը. կա 3 վիրավոր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 11-ին, ժամը 14.15-ին ՌԴ ԱԻՆ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոն օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.55-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 271-րդ կմ-ին՝ Ստավրոպոլի երկրամասի Նեվիննոմինսկ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա 3 տուժած: 

Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի 34 FZ 906 պետհամարանիշով միկրոավտոբուսը (Երևան - Անապա երթուղով ընթացող) շրջվել է. զոհեր չկան: Միկրոավտոբուսում եղել են 7 ՀՀ քաղաքացի. վարորդը՝ 1961 թ. ծնված Սեյրան Շահվերդյանը, ուղևորներ՝ 1961 թ. ծնված Արսեն Ազիզյանը և 1985 թ. ծնված Սոֆիկ Ալոյանը, հոսպիտալացվել են Նեվիննոմինսկ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուսները՝ այլ տրանսպորտային միջոցներով շարունակել են ճանապարհը: 

Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատ­ել են միջին ծանրության:   

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին