▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնում 15-ամյա աղջիկը շենքի տանիքից իրեն ցած է նետել

Հուլիսի 27-ին, ժամը 14:21-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

2002 թ. ծնված Վ. Հ.-ը իրեն ցած է նետել տանիքից, որից հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

shamshyan.com-ի տեղեկություններով,  տանիքի տակ կանգնած թվով 6 ոստիկաններ ձեռքերով շղթա են կազմում և ճիշտ կողմնորոշվելով՝ կարողանում են երեխայի անկումը կասեցնել և ոստիկանների շնորհիվ երեխան չի հայտնվել գետնին։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին