▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. մեքենաների վարորդները տեղում մահացել են

Օգոստոսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում բախվել են Ford Transit ուղևորատար մակնիշի 34 VZ 252 համարանիշի և ГАЗ 5310 մակնիշի 595 ՏՍ 46 համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են, իսկ մի կին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: 

 

Ամբողջական նյութը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին