▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայտնի ռեմբո-լաչառներից մինչև անհայտ ահաբեկիչներ,քյառթու փոքրիկ երգիչից մինչև վաստակավոր յաիսնիցաներ

Եթե այս տարիքում լինեի, այնպես կանեի, որ մայրս ողջ լիներ.Սարգիս Գրիգորյան

Վախենալ, կծկվել, չխոսել. Հարություն Մովսիսյանը մերօրյա «միջակությունների» մասին

Ինչու՞ դերասանուհի Մերի Հակոբյանը լքեց Հ1-ի նկարահանման տաղավարը

Ծեծկռտուք Սյունիքի մարզում. Հնչել են կրակոցներ, կան վիրավորներ



2017-08-13 18:26:13

Շամշյան.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` օգոստոսի 11-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի, ինչպես նաև հնչած կրակոցների փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` այդ օրը` ժամը 17:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Ներքին Խնձորեսկ գյուղի բնակչուհի 47-ամյա Վարդուշ Հարությունյանի և նույն գյուղի բնակիչ 16-ամյա Հարութ Շահնազարյանի միջև: Վիճաբանության ժամանակ Վ. Հարությունյանի ամուսինը` 51-ամյա Սամսոն Արզանյանը, մի քանի անգամ հարվածել է Հ. Շահնազարյանի տատիկին` 75-ամյա Լարիսա Շահնազարյանին, որից հետո ձեռքին եղած փայտով հարվածել է Հ. Շահնազարյանի մորը` 43-ամյա Գայանե Բուդաղյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Վիճաբանության ընթացքում 20-ամյա Գևորգ Շահնազարյանը իր հորը` 46-ամյա Արմեն Շահնազարյանին պատկանող Ford Transit մակնիշի 20 LU 560 համարանիշի ավտոմեքենայի միջից վերցրել է ատրճանակը և կրակոցներ արձակել: Գորիսի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Գ.Շահնազարյանը և Հ. Շահնազարյանը գնացել են Ս. Արզանյանի տուն , նրան, կնոջը և Վ.Հարությունյանին այնտեղ տեսնելով` հայհոյանքներ են տվել, նրանց ուղղությամբ քարեր են շպրտել, իսկ Գ. Շահնազարյանն ատրճանակով սպառնացել է, որ կսպանի, ապա նրանց ուղղությամբ 3 կրակոց է արձակել:

Գ Շամշյանի տեղեկություններով քննիչների կատարած բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Շահնազարյանը ներկայացրել է ատրճանակը: 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.