▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել. անձի ինքնությունն անհայտ է

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:06-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մարտիկյան փողոցի նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող ջրանցքում դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դին նկատվել է Մարտիկյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող ջրանցքում:

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին (անձը չպարզված): Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին