▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Կոտայքում. բախվել են «Ջիպն» ու «Նիվան». 7 վիրավորներից 3-ը երեխաներ են

Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել ժամը 15:30-ի սահմաններում, Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Գողթ գյուղի վարչական տարածքում բախվել են 46-ամյա Զոհրապ Պ.-ի վարած «ՎԱԶ-2112» (Նիվա) մակնիշի 43 ՕL 259 համարանիշի եւ 39-ամյա Արտակ Հ-ի վարած GMS-YՍKON մակնիշի 09 ՕԼ 622 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով «Նիվայի» վարորդն ու ջիպի 6 ուղեւորներ, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները եւ օգնել են, որպեսզի ավտոմեքենաները քարշակով տեղափոխվի Ոստիկանության Աբովյանի բաժին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին