▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը կնոջ հետ վիճելուց հետո ինքնավնասում է կատարել

Սեպտեմբերի 7-ին, ժամը 19:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի  Բաբաջանյան փողոցի 149-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը (1967 թ. ծնված Հ. Տ. ) ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է բազկերակները:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. պարզվել է, որ Հ. Տ.-ը վնասել է բազկերակները: 

Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն, իսկ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը տրամադրել է հոգեբանական աջակցություն:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ տղամարդը ինչ-որ հարցի շուրջ վիճել է կնոջ հետ որից հետո դիմել է այդ քայլին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին