▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 36–ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջվել է. կա զոհ և վիրավոր

Սեպտեմբերի 10-ին, ժամը 00:29-ին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Տաշիր-Գոգավան հատվածի 1-ին կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի 34 LZ 685 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Ֆ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր՝ 1996 թ. ծնված Ն. Ա.-ը հոսպիտալացվել է Տաշիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Ա. Ֆ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին