▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարաքարում 35-ամյա տղամարդու են դանակահարել. կասկածյալը ձերբակալվել է

 

Սեպտեմբերի 10-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ժամը 02։00-ի սահմաններում նշված կենտրոն է տեղափոխվել Փարաքարի բնակիչ  35-ամյա մի տղամարդ, որը որովայնի, կրծքավանդակի ձախ կեսի մասում ունեցել է ծակած-կտրած վերք եւ իր վիճակի չի եղել կատարվածի մասին որեւէ տեղեկատվություն հայտնելու։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Խորեն Գ.-ն է։ Ավելիուշ պարզ է դարձել, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում Փարաքար գյուղի Մեքենագործների փողոցի թիվ 1 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Խորեն Գ.-ի եւ նույն գյուղի բնակիչ 47-ամյա Արմեն Ա.-ի միջեւ, որի ժամանակ Արմեն Ա-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Խ. Գասպարյանին եւ նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը: Նրանք կարողացել են հայտնաբերել կասկածյալ Արմեն Ա.-ին, ով այսօր՝ սեպտեմբերի 11-ին, վաղ առավոտյան մեղայականով ներկայացել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին