▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Երևանում. Մանկավարժական համալսարանի դասախոսը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 75-ամյա Վարդգես Գուլիկյանը իր վարած Mazda մակնիշի 10 ՏՏ 379 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարատկի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել , ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին