▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Արմավիրում. մայրը տան ննջասենյակում հայտնաբերել է տղայի կախված դին

Արմավիրի մարզում, սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 11:00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը Հայկաշեն գյուղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու:

Shamshyan,.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Ա. Ա.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, իրենց տան ննջասենյակում առաստաղի մետաղալարից ժապավենով ինքնասպան է եղել:

Աղբյուրի  տեղեկություններով՝ նրան այդ վիճակում հայտնաբերել է 66-ամյա մայրը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին