▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատում 22-ամյա վարորդը, ում հարսանիքն էր այսօր, վրաերթի է ենթարկել իր հարևաններին. նրանց վիճակը ծանր է

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Դարբնիկ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Վիրաբյանը Դարբնիկ գյուղի կենտրոնական ճանապարհին իր վարած Audi А18 Т մակնիշի 81 QО 888 համարանիշի ավտոմեքենայով թիվ 3 տան մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Մասիսի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները և այդ պահին վրաերթի վայրի հարևանությամբ գտնվող գյուղի միջնակարգ դպրոցում ծառայություն կատարող;

Վրաերթի ենթարկվածներից մեկն այնուհետև Մասիսի հիվանդանոցից տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 2 վրաերթի ենթարկվածներն էլ գտնվում են ծանր կայուն վիճակում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր՝ վարորդի հարսանեկան արարողությունն էր, իսկ նա ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին