▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Երբ քաղցկեղը դատավճիռ չէ. ինչպես Էդգար Գյանջումյանը հաղթահարեց ծանր հիվանդությունը և ոչ միայն

Ինչի՞ համար են մի կերպ շնչող, կոշիկ հագնող գեներալները

Հայազգի օրենքով գողերի ամենաաղմկահարույց սպանությունները

Սարսափում եմ. եթե Արցախն առանձին իշխանություն չունենար՝ արդեն Ադրբեջանի կազմում կլիներ

Փորձել են սպանել Նորաշենի համայնքապետին և նրա վարորդին



2017-09-23 17:29:19

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. արդյունքում մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

2017թ. մայիսի 3-ին` ժամը 18:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Վ.Արտաշատ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Լադա Պրիորա» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով հետապնդել են Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին պատկանող «Վազ2107» մակնիշի 44VV443 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է վարորդ Կարեն Ղազարյանը, ապա՝ հրազենից կրակոցներ արձակվել նրանց  ուղղությամբ և հեռացել դեպքի վայրից։

Արձակված կրակոցների հետևանքով Կ.Ղազարյանն ստացել է ձախ ազդրի վերին երրորդականի, ձախ սրունքի և աջ վերանրակային շրջանի հրազենային վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ հանցագործության կատարման ժամանակ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի իրական համարանիշերը փոփոխված են եղել, պարզվել է սեփականատիրոջ ինքնությունը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, հստակեցվել նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2017 թվականի մայիսի 9-ին 4 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ հայտարարվել հետախուզում։

2017 թվականի սեպտեմբերի 21-ին հետախուզվողներից երկուսը՝ Ռ.Գալստյանն ու Ա.Նազարյանը, ինքնակամ վերադարձել են Հայաստան։

Ա.Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ռ.Գալստյանն մեղադրանք է առաջադրվել 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.