▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետության փողոցի շենքերից մեկի բնակարանում պայթյուն է լսվել, ինչից հետո առաջացել է հրդեհ

shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության 71 շենքի բնակարաններից մեկում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հրդեհի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով՝ ավտոսանդուղքով, ովքեր քաղաքացիների օգնությամբ փորձում են մարել 5-րդ հարկում առաջացած հրդեհը:

Արդյոք տանը մարդիկ եղել են, թե ոչ՝ դա պարզ կլինի հրդեհը մարելուց հետո:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը՝ 1in.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին