▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ռազմական ինստիտուտի ուսանողին ու դասախոսին. տուժածները հոսպիտալում են

 

Երևանում, հոկտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում. ժամը 20։30-ի սահմաններում 19-ամյա Գրիգոր Հ.-ն Արցախի եւ Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում իր վարած «ՎԱԶ 217230» մակնիշի 10 ՏX 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երեւանի բնակիչներ՝ 18-ամյա Սեդա Գ.-ին եւ 47-ամյա Սիմեոն Բ.-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ ՀՀ ՊՆ Մուրացանի հոսպիտալ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Սեդա Գ.-ն սովորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 2-րդ կուրսում, իսկ Սիմեոն Բ.-ն աշխատում է նույն համալսարանում՝ որպես դասախոս։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին