▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Զովունիում.3 վիրավորներից մեկը 2 տարեկան երեխա է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ВАЗ 2107» մակնիշի 13 LO 218 (վարորդ՝ 24-ամյա Ս. Ա.) եւ «Mercedes E280» մակնիշի 34 NO 642 պետհամարանիշերով (վարորդ՝ Կ. Ս.) ավտոմեքենաները:

Կ. Ս.-ն եւ «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 28-ամյա Հ. եւ 2-ամյա Ա. Բ.-երը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին