▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում գողացել են 53-ամյա քաղաքացու սրճեփը, որի արժեքը 2 մլն 440 հազար դրամ է. գողության պահը ֆիքսել է տեսախցիկը

shamsyan.com-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ի ժամը 20:00-ից միչև հոկտեմբերի 26-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Էրեբունի վարչական շրջանում՝ Գլինկայի փողոցի թիվ 2/Ա շենքի մոտ տեղադրաված սրճեփը կոտրելով՝ գողացել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, այն պատկանում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 53-ամյա Գալուստ Գալստյանին, ով ստահակների կատարած հանցագործությսան պատճառով կրել է 2 մլն 440 հազար դրամի վնաս:

Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոչնչությունների կատարած հանցագործությունը ֆիքսվել է փողոցում տեղադրված տեսախցիկների կողմից ու եթե Էրեբունու ոստիկանները սրտացավ մոտեցում ցուցաբերեն, հնարավոր կլինի կարճ ժամանակում հայտնաբերել ձրիակերներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին