▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սպիտակներից մինչև սևեր, բաց դռներից մինչև փակ թեմաներ

Ո՞ր մարզաձևում են լավագույնը դրսևորում հայերը. Հարցում Երևանում

Քվեարկեցի. մեկնում եմ Նյու Յորք. Նիկոլ Փաշինյան

Մտածում ես՝ վախ մամա ջան, այդ ինչպես ենք դրա միջով անցել, հարազատներին կորցնելու վախ կար. Թամարա Պետրոսյան

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Volkswagen-ն ու մարդատար Газель-ը, վերջինը կողաշրջվել է. կա 6 վիրավոր



2017-11-17 22:09:55

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում՝ Ոսկևազ-Ագարակ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում, բախվել են Շիրակի մարզի Անի քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Արմեն Սուքիասյանի վարած Газель մակնիշի 2075 Լ համարանիշի և Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ՝ 49-ամյա Գևորգ Ավոյանի վարած Volkswagen մակնիշի 34 MP 852 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` բախման հետևանքով Газель-ը կողաշրջվել է, իսկ նրա վարորդ Ա. Սուքիասյանն ու ուղևորներ՝ 22-ամյա Լիլիթ Ներսիսյանը, 30-ամյա Ռոստամ Բալաբեկյանը, 27-ամյա Ավետիք Վարոսյանը, 18-ամյա Հռիփսիմե Վարոսյանը և 16-ամյա Դիանա Բալաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Բոլոր վիրավորները Շիրակի մարզի Բագրավան և Զիթանքով գյուղի բնակիչներ են։ 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.