▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր. մեղավոր է նաև Հերմինե Նաղդալյանի ամուսնու ընկերությունը

 

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 06-ը բախվել է MAN-ին. կա 1 զոհ, 2 վիրավոր. մեղավոր է նաև ճանապարհը սպասարկող Հերմինե Նաղդալյանի ամուսնու ընկերությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհին Գորհայքի վարչական տարածքում, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղվարդ քաղաքի բնակիչ 61-ամյա Աշոտ Նահապետյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CX 359 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել MAN մակնիշի 018 ZZ 33 համարանիշի ավտոմեքենայի մեջ:

Վթարի հետևանքով 06-ի ուղևորուհին տեղում մահացել է, իսկ 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Սարմեն Գալստյանը, ով Սիսիանի ոստիկանության բաժնի ծառայողների հետ սահմանազատել են տարածքը և կատարում են ուժեղացված ծառայություն, որպեսզի հերթական վթարը տեղի չունենա:

Հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայանում են, որ ճանապարհը ամբողջովին պատված է մերկասառույցով, ճանապարհի ձնահեռացման ու մշակման աշխատանքներ չեն կատարվել և առանց վարանելու կարելի է պնդել, որ վթարի հիմնական պատճառը նշված ճանապարհը սպասարկող ճանշինականներն են:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ճանապարհի մաքրման պատասխանատուն է Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու ՍՊԸ-ն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին