▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. վարորդի դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են ГАЗ 31029 մակնիշի 35 NՏ 513 համարանիշի և ЗИЛ մակնիշի 34 QԼ 642 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Volga-ն կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վեդիի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Պարույր Սահակյանի գլխավորությամբ, ովքեր քաղաքացիների օգնությամբ կողաշրջված Volga-ն ուղղել են և նրա տակից դուրս են բերել վարորդի՝ Վեդի քաղաքի բնակիչ, 24-ամյա Վահե Բազոյանի դին: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ЗИЛ-ի վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին