▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազալցակայանում մեքենաներ են այրվել. մեկն՝ ամբողջությամբ, մյուսը՝ մասամբ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 15:33-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոցում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:53-ին, մարվել՝ 18:03-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, գազալիցքավորիչ սարքը, իսկ «ՎԱԶ 2106» մակնիշի 64 UO 017 պետհամարանիշով ավտոմեքենան՝ մասամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին