▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Տեսանյութ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կնոջ և կառավարության նոր անդամների հետ մասնակցում խնջույքի

Ինչպե՞ս շնորքով ներխուժեցին. ԱԱԾ-ի տեսանյութը Շմայսի բնակարանում իրականացված գործողությունների մասին

Սամվել Բալասանյանին պատկանող ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ. ՊԵԿ-ի տեսանյութը

Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան

Կնոջ կողմից կացնահարված մարզպետի խորհրդականի սպանության գործը դատարանում է



2018-01-12 17:16:16

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քերական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել վերջինիս կնոջը, և քրեական գործն ուղարկվել դատարան:

1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դին հայտնաբերվել է 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, փաթաթված և կապկպված:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ դրդապատճառը, դեպքի վայրը, օրը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Մանուկ Սիմոնյանի կինը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ հիմնավորվել է, որ կինը տարիների ընթացքում պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: 2017 թվականի հուլիսի 22-ի առավոտյան ամուսինների միջև տեղի է ունեցել հերթական վիճաբանությունը, ինչից հետո ամուսինը քնել է, և կինը  փայտ կոտրելու կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել: Հաջորդ օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, ամուսնու ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում, որտեղ էլ այն հայտնաբերվել է:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տուժողի կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում 

է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության 

օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.