▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար Կապանում. կա մեկ զոհ, երեք վիրավոր

Մահվան ելքով վթար Սյունիքում: Այսօր՝ փետրվարի 7-ին, 22:00-ի սահմաններում Mercedes մակնիշի մեքենան Կապանի Բանավան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շուրջ 6 մետր բարձրությամբ կամրջից ձորը գլորվել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով 1 մարդ մահացել է, 3-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Կապանի բուժկենտրոն: Վիրավորներից երկուսին դուրս են բերել քաղաքացիները, եւս մեկ վիրավորի եւ պատահարի զոհին՝ ԱԻՆ Կապանի ջոկատի փրկարարները:

Իրավապահները պարզում են մահացածի եւ վիրավորների ինքնությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին