▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում վթարված մեքենաներից մեկը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի որդունն է. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 23:00-ի սահմաններում Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ Շիրակ հյուրանոցային համալիրի մոտ, բախվել են BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի, BMW X5 մակնիշի 35 SQ 154 համարանիշի, Lexus մակնիշի 88 NO 888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե ճաղավանդակներին, այնուհետև խաչմերուկը կարգավորող լուսակիրին և կողաշրջվել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի տղայինն է: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին