▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն. ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին, խնդրում ենք հայտնել ՔԿ

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոբուսի մեջ քաղաքացու դրամապանակը հափշտակելու դեպքի հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 27-ին ՝ ժամը 17:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսի մեջ հափշտակել է բնակչուհու դրամապանակը, որի մեջ եղել են կնոջ և ամուսնու բանկային քարտերը, կանխիկ գումար: Պարզվել է, որ գողացված բանկային քարտերով կատարվել է գումարի կանխկացման գործարք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է գողացված բանկային քարտերից մեկով կատարված գործարքի՝ բանկոմատի անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ՝ նրա գողացված բանկային քարտը հայտնվելու հանգամանքները պարզելու համար։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին