▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. քաղաքացիները Ողջի գետից դուրս են բերել 9-ամյա երեխային, ում տեղափոխել են հիվանդանոց

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Կենտրոնական փողոցում 9 տարեկան երեխան ընկել է Ողջի գետը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ կժամանեին Կապանի հրշեջ-փրկարարները, քաղաքացիները գետից դուրս են բերել 9-ամյա Գևորգ Մարտիրոսյանին, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Կապանի բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել, իսկ հետո տեղափոխել Կապանի հիվանդանոց:

Նշված հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում՝ շնորհիվ քաղաքացիների, ովքեր ճիշտ ժամանակին երեխային դուրս են բերել գետից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին