▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթար Արագածոտնի մարզում. վիրավորների թվում զինծառայողներ կան

Shamhsyan.com-ը գրում է. Մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ, 39-ամյա Արմեն Ավետիսյանի վարած Opel Vectra մակնիշի 05 ԼՕ 516 համարանիշի և Մաստարա գյուղի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Հարությունյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 MM 107 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչներ, 41-ամյա Անդրանիկ Ներսիսյանը, 27-ամյա Վոլոդյա Պետրոսյանը, 24-ամյա Տիգրան Սերոբյանը և 06-ի ուղևորներ, Մաստարա գյուղի բնակիչներ, 21-ամյա Աբել Հակոբյանն ու 21-ամյա Խաչատուր Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը պայմանագրային զինծառայողներ են:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին