▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. Հանրապետության հրապարակի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կախված դի

Մարտի 8-ին, ժամը 22:22-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի փողոցի թիվ 26 շենքի նկուղային հատվածում տղամարդու կախված դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դին հայտնաբերվել է շենքի կիսանկուղային հարկում՝ ճաղավանդակից կախված:

Փրկարարները իջեցրել են (մոտ 60 տարեկան) անձը չպարզված տղամարդու դին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չկան:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են  տղամարդու ինքնությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին