▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Կոտայքում. ծեծի են ենթարկել Ողջաբերդի գյուղապետին, կնոջն ու տղային, իսկ հետո` վնասել նրանց մեքենան

Shamhsyan.com-ը գրում է.Մարտի 8-ին վիճաբանություն, ծեծկռտուք և խուլիգանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցում վիճաբանություն է տեղի ունենում։

Պարզվել է, որ Ողջաբերդ գյուղի 4-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Սահակ Պապիկյանը և նույն գյուղի 1-ին փողոցի բնակիչ՝ 30-ամյա Աշոտ Մուշեղյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, հայհոյանքներ հնչեցնելով, ծեծի են ենթարկել Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցի 1-ին տան բնակիչ՝ 63-ամյա Նորայր Մելքոնյանին, նույն հասցեի բնակիչ՝ 36-ամյա Գրիգոր Մելքոնյանին և նույն գյուղի 7-րդ փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արևշատ Մելքոնյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով ստացված օպերատիվ միջոցառումներ, այսօր՝ մարտի 9-ին, գիշերը, ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանության Գառնիի բաժանմունք են հրավիրել Ն. Մելքոնյանին, ով, ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, Ողջաբերդ համայնքի ղեկավարն է, և նա հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Ս. Պապիկյանը, Ա. Մուշեղյանը և Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցի բնակիչ՝ 58-ամյա Սամվել Մուշեղյանը ծեծի են ենթարկել իրեն, կնոջը՝ 56-ամյա Լիաննա Մելքոնյանին, և որդուն՝ 29-ամյա Նելսոն Մելքոնյանին, իսկ հետո կոտրել են իր մյուս տղային՝ Գ. Մելքոնյանին պատկանող ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայի ապակիներն ու կողային հայելիները։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին