▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

51-ամյա կինը փորձել է նետվել Կիեւյան կամրջից. ասել է՝ մեղավորն իր տնօրենն է

 

Այսօր՝ մարտի 13-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության ծառայողները կարողացել են Երևանում կանխել 51-ամյա կնոջ ինքնասպանությունը:

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ, ոստիկանները Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած կնոջը դուրս են բերել անվտանգ վայր:

Կնոջը, ով Երևան քաղաքի բնակչուհի Ժաննա Հ.-ն է, տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կինն ասել է, որ ծայրահեղ այդ քայլին դիմել է, քանի որ բողոք է ստացել տնօրենից ու մեղավորն իր տնօրենն է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին