▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանության փորձ. գիշերային ակումբի պարուհին մեծ քանակությամբ դեղահաբեր է ընդունել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 14-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Լինարա Դ.-ի կյանքը:

Ժամը 21:30-ի սահմաններում Լինարա Դ.-ն Արաբկիր վարչական շրջանում իր կողմից վարձակալած տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի դեղահաբեր: Նրան «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել և «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը:

Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննչական բաժանմունք:  Լինարա Դ.-ն աշխատում է երևանյան ակումբներից մեկում՝ որպես պարուհի:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին