▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Սևանում. կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր

Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի 47 RV 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերի, մոտ 72 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվածներից՝ Սևան քաղաքի Գործարանային փողոցի բնակիչ, 27-ամյա Յուրա Սիմոնյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Իսկ մյուս վիրավորը՝ Սևանի բնակիչ, 47-ամյա Ռադիկ Գրիգորյանը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով ավտոմեքենայում ևս մեկ հոգի է եղել, ով, բարեբախտաբար, չի տուժել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին