▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզում 41–ամյա տղամարդը իրեն նետել է գնացքի տակ. նրա ոտքերի թաթերը կտրվել են

Ապրիլի 13-ին, ժամը 15:32-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գինու գործարանի մոտակայքում (Պիկետ 9) տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին ընկել է գնացքի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի N3624/25 բեռնատար գնացքն Արարատ-Երևան Պիկետ 10-ի մոտակայքում (592-րդ կմ) վրաերթի է ենթարկել՝ 1977 թ. ծնված Ա. Ղ.-ին:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածը 41-ամյա Արտակ Ղազարյանն է, ով ոչ թե վրաերթի է ենթարկվել, այլ ինքնասպանություն գործելու նպատակով իրեն նետել է գնացքի տակ և գնացքի մեքենավարը չէր կարող ոչինչ անել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին