▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Քոչարյանը շատ բան գիտի, և նա այն մարդկանցից չէ, որ միայնակ խորտակվի.Արա Պապյան

Կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը հայտնի է. Ոստիկանություն

Ինչպես են Երևանում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհ նույնասեռականները ներխուժում ոստիկանություն

Սրանք որոշել են խեղդել հեղափոխական երկիրը խավարի ու աղբի մեջ...

30-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է կնոջը, այնուհետ մահը որակել իբրեւ ինքնասպանություն



2018-04-26 18:10:42

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են երիտասարդ կնոջ մահվան իրական հանգամանքները, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ վերջինս ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ։  Մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, 1986թ. ծնված կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել էր 2017 թվականի մարտի 3-ին. «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացել, որ  Երևան քաղաքի Գ-1 թաղամասի տներից մեկից «Պոլիտրավմա, անգիտակից վիճակ»  ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն տան բնակչուհին՝ ծնված 1986թ։ Ստացած վնասվածքների հետևանքով տուժած կինն օրեր անց՝ մարտի 7-ին, մահացել է  բժշկական կենտրոնում՝ առանց գիտակցության գալու:

Ամուսինը հայտարարել է, որ  կինն ընկել է իրենց տան 2-րդ հարկի աստիճանահարթակից, որի հետևանքով էլ ստացել է նշված վնասվածքները։

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ երիտասարդ կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, մշակվել վարկածներ, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել նմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստը, հարցաքննվել մի շարք անձինք:

Դեպքի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատակենսաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն:

Արդյունքում պարզվել է, որ 30-ամյա կինը ոչ թե ինքնասպան է եղել, այլ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներն ստացել է ամուսնու կողմից կենսական օրգաններին բազմաթիվ հարվածներ ստանալու հետևանքով:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ դեպքի օրը ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ամուսինների միջև իրենց տանը տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ամուսինը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ՝ կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին` գլխի թաղի աջ և ձախ ճակատային, ճակատ-գագաթային, գագաթ-ծոծրակային և զույգ քունքային շրջաններին, ինչպես նաև՝ պարանոցի, իրանի և վերջույթների շրջաններին, այնուհետև տան աստիճանավանդակի բռնակից աջ ձեռքով կառչած կնոջ ձեռքի երկայնաձիգ առանցքի ուղղությամբ ուժգին ներգործությամբ տեղաշարժելով՝ նրան բարձրությունից գլխիվայր ցած նետել տան նկուղային հարկ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ կնոջն սպանելու համար: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.