▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սպիտակներից մինչև սևեր, բաց դռներից մինչև փակ թեմաներ

Նյու Յորքում վայրէջք կատարելուց հետո շտապելու եմ «ինտերնետ մտնել». Նիկոլ Փաշինյան

«Սա պատմական լուսանկար է». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին Բ-ի սելֆին

Մտածում ես՝ վախ մամա ջան, այդ ինչպես ենք դրա միջով անցել, հարազատներին կորցնելու վախ կար. Թամարա Պետրոսյան

Փոխտնօրենն ապտակել է աշակերտին՝ ապրիլյան զանգվածային հավաքներին մասնակցելու համար. հարուցվել է քրգործ



2018-05-22 21:30:52

ՀՀ Արարատի մարզի դատախազությունում վերացվել է զանգվածային հավաքներին մասնակցելու պատճառով դպրոցի փոխտնօրենի կողմից աշակերտին հարվածելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և քրեական գործ է հարուցվել:

2018թ. ապրիլի 20-ին Արտաշատ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում նույն դպրոցի փոխտնօրեն Ն. Մ.-ն հանրապետությունում ծավալված հավաքներին և երթերին մասնակցելու պատճառով դպրոց չհաճախելու հետ կապված ապտակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի մի աշակերտի:

Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում այնուհետև Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում մայիսի 17-ին քննիչի կողմից որոշում է կայացվել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Սակայն կայացված որոշման օրինականությունը ՀՀ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից ստուգելու արդյունքում պարզվել է, որ նյութերը նախապատրաստվել են թերի:

Մասնավորապես հիմնավորված է համարվել, որ Ն. Մ.-ն մեկ անգամ է հարվածել աշակետին: Մինչդեռ նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելու վերաբերյալ տվյալներ, որոնք չեն ստուգվել: Քննության առարկա չի դարձել ծնողի կողմից բացատրություն տալու ժամանակ հայտնած այն տեղեկությունը, որ Ն.Մ-ն փորձել է 2-րդ անգամ խփել, սակայն երեխան պաշտպանվել է: Բացի դրանից, իր տված բացատրությունում տվյալ աշակերտը նշել է, որ «ԱԳԱ» սուպերմարկետի դիմաց դպրոցի նշյալ փոխտնօրենը հարվածել է իրեն, ինքը ձեռքով պաշտպանվել է և հարվածը չի դիպել իրեն: Այնուհետև դպրոցում նա ձեռքի ափով ապտակել է իր այտին՝ ֆիզիկական ցավ պատճառելով, իսկ տնօրենի աշխատասենյակում այլ աշակերտների ներկայությամբ ցանկացել է ևս մեկ անգամ ապտակել՝ սակայն տնօրենը թույլ չի տվել: Ն.Մ-ի կողմից աշակերտին երկու անգամ հարվածելու վերաբերյալ փաստական տվյալ է արձանագրվել նաև դատաբժշկական փարձաքննության եզրակացության «գործի հանգամանքները» բաժնում, որոնք ևս, իբրև Ն. Մ.-ի արարքի որակման համար կարևոր նշանակություն ունեցող տվյալներ, քննության առարկա չեն դարձել և չեն ստուգվել: Բացի դրանից, միջոցառումներ չեն ձեռնարկվել նաև, ըստ տրված բացատրությունների՝ դեպքին առնչություն ունեցող համադասարանցիների, առանձին ծնողների ինքնությունը պարզելու և դեպքի կապակցությամբ նրանց հայտնի հանգամանքների շուրջ բացատրություններ ստանալու ուղղությամբ:

Վերոնշյալ իրողությունների պատճառով դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը համարելով ապօրինի և չհիմնավորված՝ ՀՀ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից կայացվել է որոշում այն վերացնելու, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգքրի 118-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու և տվյալ աշակերտին տուժող ճանաչելու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.